ՀՀ նախագահ. Պոտենցիալ ներդրողը պետք է իմանա, թե ինչ է իրեն սպասում Հայաստանում

ՀՀ նախագահ. Պոտենցիալ ներդրողը պետք է իմանա, թե ինչ է իրեն սպասում Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայր ապահովելու համար պետք է ջանասիրությամբ աշխատել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ միջոցառումներ է պետք ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի դրամական հոսքեր ներգրավել և դրանք երկրում պահել:

«Որպեսզի արտասահմանյան ներդրումները Հայաստան բերվեն, անհրաժեշտ է այնպես անել, որ յուրաքանչյուր պոտենցիալ ներդրող իմանա, թե ինչ է իրեն սպասում, այսինքն՝ ինչ պայմաններում է ինքն աշխատելու, ինչպիսին է երկրի օրենսդրությունը և պրակտիկան, որտեղ նա պատրաստվում է ներդրում իրականացնել»,-ասել է նա:

Արմեն Սարգսյանը հավելել է, որ պետք է մտածել երկրի տնտեսական և ներդրումային գրավչության, օրենքի գերակայության հետագա ամրապնդման և օրենքի առաջ բոլորի հավասարության մասին: «Ընդ որում՝ դա կախված է ոչ միայն պետությունից, այլ նաև՝ քաղաքացիներից, հասարակությունից, գործարար համայնքից»,-ասել է նա, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---