1943-ին ՌԴ Ստավրոպոլի մարզում զոհված 4 հայ տանկիստի ինքնություն է պարզվել

1943-ին ՌԴ Ստավրոպոլի մարզում զոհված 4 հայ տանկիստի ինքնություն է պարզվել

PanARMENIAN.Net - ՌԴ Ստավրոպոլի մարզի «Ուտրեննյայա դոլինա» խուտորի մոտ 1943-ի հունվարի 12-ին զոհված ավելի քան 40 տանկիստի ինքնություն է հաստատվել է: Նրանցից 4-ը հայկական ազգանուն ունի:

75 տարի առաջ ԽՍՀՄ 140-րդ տանկային բրիգադի առաջապահ ջոկատը հայտնվեց ծուղակում և 370 մարտիկ կորցրեց գերմանացիների հետ ճակատամարտում: Նրանք հուղարկավորվել են խուտորի հարևանությամբ գտնվող եղբայրական գերեզմանում: 1957-ին տանկային մարտի հերոսների հիշատակին նվիրված հուշարձան է կանգնեցվել, բայց այն ժամանակ հայտնի էր զոհվածներից 111-ի ինքնությունը, հայտնում է Rusarminfo-ն:

Որոնումներով զբաղվող Անդրեյ Բեկիչևին Մինվոդիից և Լարիսա Բարտենևային Սանկտ Պետերբուրգից հաջողվել է պարզել 41 անհայտ տանկիստի ինքնությունը, զորակոչի վայրը, զորամասերը, որոնց թվում են նաև հայ տանկիստները:

Նրանք են.

1. Այվազյան Մանուկ Վարդանի՝ սերժանտ 2. Մարտիրոսյան Բաբկեն Վասիլիի՝ զինվոր 3. Օգանեսով Սերգեյ Սամսոնի՝ զինվոր, 4. Պողոսով Եփիմ Արտեմի՝ զինվոր:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---