Ուֆայում հայերը մահացել են կոյուղու և ջրի դիտահորերի համատեղման պատճառով

Ուֆայում հայերը մահացել են կոյուղու և ջրի դիտահորերի համատեղման պատճառով

PanARMENIAN.Net - Ուֆայի ռեստորաններից մեկի տարածքում 5 հայի մահվան պատճառը կոյուղու և ջրի դիտահորերի համակցված լինել էր: Այդ մասին ապրիլի 17-ին հայտարարել է Ուֆայի քաղաքապետ Իրեկ Յալալովը:

Ապրիլի 13-ին, ժամը 19:12-ին ՌԴ-ում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Ուֆա քաղաքի Բելսկայա 25 հասցեում՝ դիտահորում աշխատանքներ իրականացնելիս մահացել են ՀՀ քաղաքացիներ: Դիտահորում աշխատանքներ կատարելիս մահացել են ՀՀ քաղաքացիներ՝ Կամո Գերասիմի Պետրոսյանը (1983թ.), Մերուժան Սերգեյի Աֆանիկովը (1962 թ.), Սուրիկ Ժորայի Աֆանիկովը (1981թ.), Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը (1962 թ.) և Ռաֆիկ Գագիկի Գրիգորյանը (1989 թ., ՌԴ քաղաքացի), իսկ Ռուստամ Ռոբերտի Մելքոնյանը (1973 թ.) հոսպիտալացվել է Ուֆայի քաղաքային հիվանդանոց:

«Երկու ուղի կառուցելու փախարեն՝ մեկը ջրագծի, մյուսը կոյուղու համար, նրանք մեկն են կառուցել, ամեն ինչ մեկ դիտահորում համակցելով: Ինչպե՞ս կարելի է համատեղել ջրի և կոյուղու դիտահորը: Դա դանդաղ ազդեցության մահացու ռումբ էր, որը վաղ թե ուշ պետք է պայթեր: Եվ դա պատահեց», - ասել է Յալալովը, գրում է «Ինտերֆաքսը»:

Միջադեպի կապակցությամբ քաղաքապետը հանձնարարել է շրջանների ղեկավարներին արտապլանային հրահանգավորում անցկացնել անվտանգության տեխնիկայի վերաբերյալ: Քրգործ է հարուցվել 2 կամ ավելի անձանց անզգուշության հետևանքով մահվան ենթարկելու վերաբերյալ:

Ըստ քննության նախնական վարկածի, ռեստորանի աշխատակիցներից մեկը իջել է դիատհորը ջուրը միացնելու նպատակով և կորցրել է գիտակցությունը: Մյուսները փորձել են նրան օգնել և նույնպես կորցրել են գիտակցությունը՝ փրկել հաջողվել է միայն մեկին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---