PAN Photo-ի լուսանկարը՝ The Sydney Morning Herald-ի լավագույն լուսանկարների ցանկում

PAN Photo-ի լուսանկարը՝ The Sydney Morning Herald-ի լավագույն լուսանկարների ցանկում

PanARMENIAN.Net - Հեղինակավոր ավստրալական The Sydney Morning Herald ամսագիրը կազմել է վերջին օրերի աշխարհի լավագույն լուսանկարների ցանկը, որտեղ ընդգրկվել է նաև ապրիլի 16-ին Երևանում PAN Photo-ի արած լուսանկարը Երևանում ընթացող բողոքի ցույցերից:

Լուսանկարի հեղինակն է Կարո Սահակյանը:

«Հազարավոր ցուցարարներ փակել են տրանսպորտի երթևեկությունը Հայաստանի մայրաքաղաքում՝ բողոքելով երկրի նախագահի լիազորությունների երկարացման դեմ, որը փորձում է ընտրվել մեկ այլ պաշտոնում»,-պատմել է լուսանկարում պատկերված իրողությունների մասին ավստրալական պարբերականը:

Երևանում ընթանում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի 5-րդ օրը։ Ցուցարարները շրջում են քաղաքում և շրջափակում կառավարական շենքերը, փակում փողոցները, խափանում տրանսպորտի աշխատանքը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---