Ռուս տուրօպերատոր. Հանրահավաքները չեն ազդել դեպի ՀՀ մայիսյան տուրփաթեթների գնումների վրա

Ռուս տուրօպերատոր. Հանրահավաքները չեն ազդել դեպի ՀՀ մայիսյան տուրփաթեթների գնումների վրա

PanARMENIAN.Net - Երևանում շարունակվող ցույցերը չեն անդրադարձել մայիսյան տոների համար զբոսաշրջային փաթեթների գնումների վրա ռուս զբոսաշրջիկների կողմից՝ բոլորը նախապես էին գնված: Այդ մասին հայտարարել է ռուսական De Visu ընկերության տնօրեն Ալեքսեյ Լեբեդը:

«Երևանում գտնվող մեր զբոսաշրջիկներն, անշուշտ, որոշ լոգիստիկ անհարմարությունների են հանդիպում, սակայն, ընդունող ընկերությունները վերահսկում են իրավիճակը: Աշխատում ենք այնպես ծրագրել էքսկուրսիոն գրաֆիկը, որ հասցնենք մինչ երթևեկելի մասի փակումը: Ուզում եմ հատուկ շեշտել, որ զբոսաշրջիկների ոչ կյանքին, ոչ առողջությանը ոչինչ չի սպառնում: Մեր զբոսաշրջիկների հանգիստն անցնում է ըստ նախատեսվածի»,-ասել է նա, հայտնում էtourbus.ru-ն:

Լեբեդը հավելել է, որ եղել են որոշ մտահոգված հեռախոսազանգեր զբոսաշրջիկներից, որոնք տուրեր են ամրագրել դեպի Հայաստան, սակայն պարզաբանումներից հետո հարցը դրական լուծում է ստացել:

«Չեմ կարծում, որ բողոքի ակցիաները բացասաբար կանդրադառնան այդ ուղղության հանդեպ հետաքրքրության վրա»,-ասել է նա:

Armenia Travel զբոսաշրջային ընկերությունն իր հերթին հայտնել է. «Ընկերությունը մի քանի հետախոսազանգ է ստացել անհանգստացած զբոսաշրջիկներից, սակայն 90 տոկոսոը որոշել է չփոխել պլաններն ու չհրաժարվել ճամփորդությունից: Հայաստանը մեծ պահանջարկ ունի, մայիսյան բոլոր տուրերը վաճառված են: Այս իրադարձությունները շատ տխուր են, բայց չպետք է անդրադառնան պահանջարկի վրա, քանի որ ոչ մի իրական սպառնալիք զբոսաշրջիկների համար չկա»:

Երևանում 7-րդ օրն է չեն դադարում բողոքի ցույցերն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Ցուցարարները փակում են կենտրոնական փողոցները, արգելափակում կառավարական շենքերի մուտքերը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---