Սթիվեն Սիգալը Հայաստան կգա, Ծիծեռնակաբերդ կայցելի

Սթիվեն Սիգալը Հայաստան կգա, Ծիծեռնակաբերդ կայցելի

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Հայաստան է ժամանելու ամերիկացի հայտնի կինոդերասան, երաժիշտ Սթիվեն Սիգալը: Այս մասին հայտնում է «Հրապարակը»:

Նա ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նշվում է, որ դերասանը կայցելի նաև Արցախ։

Սիգալը Հայաստան է գալու հոլիվուդյան հայազգի պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի անձնական հրավերով։ Դերասանը հայաստանյան այցի ժամանակ կհանդիպի լրագրողներին և անձամբ կպատմի իր այցի նպատակների մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---