Սերժ Սարգսյան. Հունվարի 1-ից թոշակների, նվազագույն աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի

Սերժ Սարգսյան. Հունվարի 1-ից թոշակների, նվազագույն աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի

PanARMENIAN.Net - Հունվարի 1-ից թոշակների, նվազագույն աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի՝ առաջիկայում «Հարկային օրենսգրքում» կկատարվեն փոփոխություններ՝ մարդկանց եկամտահարկը նվազեցնելու ուղղությամբ: Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Սերժ Սարգսյանը։

«Ծրագրված է և, ամենայն հավանականությամբ, հունվարի 1-ից թոշակների, նվազագույն աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի։ Սրանք հնարավորություններ են, որոնք տալիս է հանգիստ, հանդարտ կյանքը, տնտեսական զարգացումը, առաջխաղացումը։ Որևէ մեկը չի կարող 5 տարում, 15 տարում ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլորը այդ պայմաններից գոհ լինեն։ Այս 26 տարվա ընթացքում, եթե հաշվի առնենք այն բոլոր պրոբլեմները, որոնք եղել են Հայաստանի տարբեր ժամանակների իշխանությունների առաջ, մեր երկիրը վատ չի զարգացել։ Ես չեմ ասում՝ լավ է, ինչքան էլ լավ լինի, իմ գնահատականը միշտ էլ այսպես է՝ ավելի լավ կարող էր լինել», - ասել է Սերժ Սարգսյանը։

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատնից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---