ԵԱՀԿ ԽՎ. Ցույցեր իրականացնելու իրավունքը թույլ չի տալիս ցուցարարներին ներխուժել շինություններ![]() 21 ապրիլի 2018 - 10:10 AMT PanARMENIAN.Net - Երևանում և այլ քաղաքներում բողոքի ակցիաների ութերորդ օրը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների կոմիտեի նախագահ Իգնասիո Սանչես Ամորը (Իսպանիա) բոլոր կողմերին կառուցողական երկխոսության կոչ է արել: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական էջը: «Ես ողջունոււմ եմ քաղաքացիական շարժման մասնակից մարդկանց՝ խաղաղ բողոքների միջոցով իրենց ազատ արտահայտվելու իրավունքի իրացումը: Այդ իրավունքը պետք է հարգվի իշխանությունների կողմից, և ես ի գիտություն եմ ընդունում հաղորդումները ուժի անհամաչափ կիրառման վերաբերյալ»,-նշել է նա, հայտնում է Panorama.am-ը: «Միաժամանակ, հիշեցնում եմ, որ խաղաղ ցույցեր իրականացնելու իրավունքը թույլ չի տալիս ցուցարարներին ներխուժել շինություններ և խաթարել գործընթացները: Բոլոր կողմերին կոչ եմ անում ցուցաբերել անհրաժեշտ զսպվածություն՝ ապահովելու խաղաղ կերպով բոլոր հայաստանցիների՝ սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը»,-ասել է եվրոպացի պաշտոնյան: Նա հորդորել է վերադառնալ կառուցողական երկխոսության: Նա հավելել է նաև, որ այս համատեքստում, մամուլի ազատությունyգերակա նշանակություն ունի, և լրագրողները պետք է պաշտպանված լինեն ցանկացած ձևի բռնությունից: Իգնասիո Սանչես Ամորը 2017թ. խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության ղեկավարն էր:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |