Քարդաշյանը ողջունել է ՀՀ-ում ցույցերը՝ «ՀՀԿ տատիկի» հետ լուսանկար հրապարակելով

Քարդաշյանը ողջունել է ՀՀ-ում ցույցերը՝ «ՀՀԿ տատիկի» հետ լուսանկար հրապարակելով

PanARMENIAN.Net - Շոու բիզնեսի հայտնի դեմք, հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանում հանրային ընդվզմանը: Նա լուսանկար է հրապարակել «ՀՀԿ տատիկի» հետ, որն արվել է 2015-ին Հայաստան կատարած իր այցի ընթացքում:

«Շատ ոգևորիչ է տեսնել, ինչպես են բոլոր հայերը համախմբված խաղաղ ընդվզմամբ փոփոխություններ իրականացնում: Սա պատմական օր է Հայաստանի համար: Հրապարակում եմ այս նկարը, քանի որ այս կինը հուզել է ինձ և ներկայացնում է բազմաթիվ ուժեղ հայերի սրտերը», - գրել է հայզգի հեռուստաաստղը:

Հայաստանում 11 օր շարունակվող հանրային ընդվզման արդյունքում, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ վարչաետի պաշտոնից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---