ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել ՀՀ նոր կառավարության հետ

ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել ՀՀ նոր կառավարության հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել ՀՀ նոր կառավարության հետ, որը կգա փոխարինելու Սերժ Սարգսյանի ձևավորած կառավարությանը: Այդ մասին ԱՄՆ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչն ասել է ՌԻԱ Նովոստիին:

«Մենք շնորհակալ ենք վարչապետ Սարգսյանին նրա բազմամյա գործունեության և հայ-ամերիկյան ամուր գործակցության մեջ ունեցած ավանդի համար: Ակնկալում ենք, որ նրա հետնորդը հայտնի կդառնա ժողովրդավարական գործընթացի արդյունքում, որը կիրականացվի թափանցիկ, ըստ Հայաստանի օրենքների և միջազգային պարտավորությունների: Մենք հուսով ենք, որ սերտ կգործակցենք նոր կառավարության հետ»,- գրել է նա:

Ապրիլի 23-ին՝ ընդդիմության 11 օր շարունակվող բողոքի ակցիայի արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---