ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորներ Երևանում են՝ տեղում ծանոթանալու իրավիճակին

ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորներ Երևանում են՝ տեղում ծանոթանալու իրավիճակին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդումայի մի խումբ պատգամավորներ և ՌԴ Դաշնության խորհրդի անդամներ Երևանում են՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Նրանք արդեն հանդիպել են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Այդ մասին հայտնել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Մենք հանդիպել ենք ՀՀ ԱԺ խոսնակի հետ...Առաջին հերթին մենք նշել ենք, որ պատգամավորների և Դաշնության խորհրդի անդամների խումբը ձեռնարկել է այս այցն իրավիճակին տեղում ծանոթանալու և ԱԺ բոլոր խմբակցությունների հետ հանդիպելու համար: Ինձ թվում է, մեր դրդապատճառներն ավելի քան ակնհայտ են», - ասել է Զատուլինը ՌԻԱ Նովոստի գործակալությանը:

Մայիսի 1-ին ԱԺ-ում կայանալու են վարչապետի ընտրություններ։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ԵԼՔ-ն առաջադրելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, այլ խմբակցությունների դիրքորոշումը հայտնի չէ։

Վարչապետ ընտրելու համար պետք է 53 ձայն, ՀՀԿ-ն ունի 58 մանդատ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---