Պեսկով. Հուսով ենք, որ ՌԴ և ՀՀ դաշնակցային հարաբերություններն անփոփոխ կմնան

Պեսկով. Հուսով ենք, որ ՌԴ և ՀՀ դաշնակցային հարաբերություններն անփոփոխ կմնան

PanARMENIAN.Net - Կրեմլում հուսով են, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերություններն անփոփոխ կմնան, իսկ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կշարունակի մնալ Սահմանադրության շրջանակներում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք նախկինի պես հուսով ենք, որ բոլոր գործընթացները Հայաստանում կմնան սահմանադրական և օրինական շրջանակներում: Մաղթում ենք մեր բարեկամ հայ գործընկերներին,որպեսզի որքան հնարավոր է շուտ կարգավորվի այն քաղաքական իրավիճակը, որ ստեղծեվել է: Մենք նաև հուսով ենք, որ ամեն դեպքում դաշնակցային, բարի և կառուցողական հայ-ռուսական հարաբերություններն անփոփոխ կմնան ինչպես Մոսկվայի, այնպես էլ Երևանի արտաքին քաղաքականության համար»,-ասել է Պեսկովը:

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալել էր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, որին հաջորդել են են երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակում։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարել էր, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։Մայիսի 3-ին ՀՀԿ-ն վերահաստատել է իր որոշումը, իսկ Փաշինյանը պաշտոնապես առաջադրվել է վարչապետի պաշտոնում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---