Պուտինն ու Նազարբաևը քննարկել են իրավիճակը Հայաստանում

Պուտինն ու Նազարբաևը քննարկել են իրավիճակը Հայաստանում

PanARMENIAN.Net - ՌԴ և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսով քննարկել են իրավիճակը Հայաստանում: Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր, այդ թվում իրավիճակը Հայաստանում»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Երկու երկրների ղեկավարները նաև քննարկել են փոխգործակցությունը ԵՏՄ շրջանակում:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 5-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Նազարբաևը վստահություն է հայտնել, որ բարեկամ հայ ժողովուրդը կառուցողական երկխոսության միջոցով իրավական դաշտում կգտնի ձևավորված իրավիճակից դուրս գալու իրական ուղին»,-ասվում է հաղորդագրությունում։

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևեցին երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։ Փաշինյանն արդեն պաշտոնապես առաջադրվել է վարչապետի թեկնածու:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է, որ խմբակցությունը կաջակցի մայիսի 8-ին ընդդիմության թեկնածուին վարչապետ ընտրվելու հարցում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---