Փաշինյանը կմասնակցի ԵՏՄ մայիսի 14-ի գագաթնաժողովին

Փաշինյանը կմասնակցի ԵՏՄ մայիսի 14-ի գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մասնակցելու է եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) գագաթնաժողովին: Նա հավելել է, որ հուսով է, որ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 14-ին կայանալիք գագաթնաժողովում:

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ:Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42:

«Հուսով եմ, որ երկկողմ հանդիպում տեղի կունենա, իսկ ԵՏՄ գագաթնաժողովին անպայման եմ մասնակցելու»,-ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ ակնկալում են, որ Հայաստանը կմասնակցի ԵՏՄ մայիսյան գագաթնաժողովին՝ հուսալով, որ միջոցառման շրջանակներում կկայանա նաև ՌԴ և ՀՀ ղեկավարների երկկողմ հանդիպումը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---