Ռուսաստանը կարող է ժամանակավորապես սահմանափակել բանջարեղենի ներմուծումը ՀՀ-ից

Ռուսաստանը կարող է ժամանակավորապես սահմանափակել բանջարեղենի ներմուծումը ՀՀ-ից

PanARMENIAN.Net - Ռուսական «Ռոսսելխոզնադզորը» կարող է ժամանակավորապես սահմանափակել բանջարեղենի ներմուծումը ՀՀ-ից, հայկական արտադրության լոլիկում և վարունգում կարանտինային արտադրանքի առկայության պատճառով: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը գերատեսչության հայտարարության վրա հղումով:

«Եթե շարունակվի կարանտինի ենթակա արտադրանքի, այդ թվում կարանտինային օրգանիզմների առկայությամբ, արտադրանքի առաքումը, «Ռոսսելխոզնադզորը» ստիպված կլինի ժամանակավորապես սահմանափակել կարանտինի ենթակա արտադրանքի ներմուծումը ՀՀ-ից Ռուսաստան»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ 2018-ի մայիսին «Ռոսսելխոզնադզորը» խստացրել է Վերին Լարսում ՀՀ-ից ներկրվող արտադրանքի ֆիտոսանիտարական վերահսկողությունը: Մայիսի 3-9-ը «Ռոսսելխոզնադզորի» մասնագետները հայտնաբերել են ՌԴ համար կարանտինային համարվող 2 օբյեկտի առկայությամբ 7 դեպք՝ լոլիկում հայտնաբերվել է հատուկ տեսակի ցեց, իսկ վարունգում արևմտյան (կալիֆորնիական) թրիփոս: Ամբողջ արտադրանքը վերադարձվել է արտահանողին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն աճել են մոտ 3 անգամ: Օպերատիվ տվյալներով՝ 2018-ի ապրիլի 11-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 34 875 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 22 828 տոննայով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---