Ադրբեջանի ԱԳՆ. ԼՂ խնդրով բանակցությունների ձևաչափն արդեն հաստատված է, որպես կողմ ներգրավված է ՀՀ-ն

Ադրբեջանի ԱԳՆ. ԼՂ խնդրով բանակցությունների ձևաչափն արդեն հաստատված է, որպես կողմ ներգրավված է ՀՀ-ն

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Հալաֆ Հալաֆովը մեկնաբանել է մայիսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հարցով բանակցելիս սեղանի շուրջ պետք է լինի նաև Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահակյանի:

Նա նշել է, որ բանակցությունների ձևաչափը ԵԱՀԿ-ի կողմից արդեն հաստատված է, ու որպես կողմեր ներգրավված են Հայաստանն ու Ադրբեջանը, իսկ որպես միջնորդներ՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, գրում է «ԱՊԱ»-ն:

«Հավատում ենք, որ բանակցությունները կշարունակվեն այդ ֆորմատով: Նման փորձեր նախկինում էլ են ձեռնարկվել, բայց դա ռեալ չէ, աբսուրդ է ու չի համապատասխանում բանակցային գործընթացին», - նշել է Հալաֆովը:

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում էր առաջարկել. նրա խոսքով,Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։

Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---