Փաշինյանը ՀՀ է հրավիրել հայտնի տնտեսագետ Աճեմօղլուին![]() 14 մայիսի 2018 - 10:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան է հրավիրել հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին: Այդ մասին Փաշինյանը հայտռնել է իր ֆեյսբուքյան էջում: «Հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ: Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունել է Հայաստան այցելելու իմ հրավերը»,-ասվում է գրառման մեջ: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում: Աճեմօղլուն հայտնի է որպես մեծ ճանաչում ստացած Why Nations Fail: The Origins of Power, Prosperity, and Poverty գրքի համահեղինակ։ Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |