ԵՏՄ-Իրան համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մայիսի 17-ին14 մայիսի 2018 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Իրանի, ինչպես նաև Չինաստանի միջև համաձայնագիրը նախատեսվում է կնքել մայիսի 17-ին Աստանայում: Այդ մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը: ԵՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտի կգործի՝ նախատեսվում է նվազեցնել կամ զրոյացնել ներկրման մաքսային տուրքերն ապրանքների բավականին լայն տեսականու համար: Չինաստանի հետ կա պայմանավորվածություն լայնածավալ և ոլորտային գործակցության վերաբերյալ: ԵՏՄ կողմից համաձայնագիրը ստորագրելու է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Արարողությանը կմասնակցեն ԵՏՄ երկրների, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչները: Համաձայնագրերի մանրամասները կբացահայտվեն Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակում բարձր մակարդակի պանելային բանավեճերի ժամանակ: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |