Ազնավուրին դուրս են գրել հիվանդանոցից

Ազնավուրին դուրս են գրել հիվանդանոցից

PanARMENIAN.Net - Հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրին, որը հիվանդանոց էր տեղափոխվել ուսի կոտրվածքի պատճառով, դուրս է գրվել: Նրան վիրահատել են, 93-ամյա երգիչը դուրս է եկել փարիզյան հիվանդանոցից վիրակապած ձեռքով:

Ազնավուրը ստիպված կլինի ֆիքսող սարքը կրել մինչև ամսվա վերջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին ֆրանսիական France Info-ի վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազնավուրը հոսպիտալացվել է Ֆրանսիայի Նիմ քաղաքում: Նա ընկել է և կոտրել էր ձեռքը ուսի հատվածում: Երգիչը վայր էր ընկել իր տանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Շառլ Ազնավուրն ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ շնորհավորելով բոլորին, որ կարողացան առանց արյան, բռնության, արժեքների ոտնահարման անցում ապահովել երկրում մեկ այլ իրողության։

«Այս միավորումն է, որ թույլ է տալու ապահովել երկրի բարեկեցությունը և քաղաքացիների միջև բարյացակամ վերաբերմունքը։ Ձեզ հաջողվեց ապացուցել, որ հնարավոր է ապրել միավորված և պատասխանատվության բարձր զգացումով։ Մենք՝ հայերս, կարողացանք ցույց տալ, որ «ժողովուրդ», «հայրենիք», «դրոշ», «մշակույթ», «կրոն» և «ընտանիք» բառերը մեր արժեքներն են։ Եվ որ յուրաքանչյուր հայ իր երկրում ունի հավասար իրավունքներ ու ազատություններ։ Ես, հավանաբար, աշխարհի հայերից ամենաֆրանսիացին եմ, սակայն ես հպարտ եմ իմ Հայաստանով և երբեք չեմ թաքցրել դա»,-ասվում է Ազնավուրի ուղերձում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---