Ֆուտբոլի ԱԱ օտարերկրյա հյուրերին Ռոստովում ցույց կտան Հայկական գերեզմանոցը

Ֆուտբոլի ԱԱ օտարերկրյա հյուրերին Ռոստովում ցույց կտան Հայկական գերեզմանոցը

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին, որը 2018-ին անցնելու է Ռուսաստանում, Ռոստովի օտարերկրյա հյուրերի համար էքսկուրսիաներ կանցկացվեն Հայկական գերեզմանոցում, ուր բազում զբոսաշրջիկներ են այցելում: Այդ մասին հայտարարել է Ռոստովի թանգարաններից մեկի տնօրեն Գալինա Կուլիկովան:

Հայկական գերեզմանոցը հնագույններից է Դոնի Ռոստովում, այն առաջացել է Դոնի Նախիջևանի հիմնադրման պահից: Գերեզմանոցի գլխավոր տեսարժան վայրը Սբ Կարապետ եկեղեցին է, որը միասնական հուշահամալիր է կազմում գերեզմանոցի հետ, որտեղ հուղարկավորված են հայ մշակույթի Նախիջևանի գործիչներից շատերը, հայտնում է Rostovgazeta.ru:

«Մենք բազմաթիվ օտարերկրյա հյուրեր ենք սպասում, նաև այլ տարածաշրջանների բնակիչներին, նրանց համար հետիոտն էքսկուրսիա կկազմակերպվի Պուշկինի փողոցով, զբոսանքներ, կապված կինոյի պատմության հետ, ինչպես նաև հատուկ էքսկուրսիա Հայկական գերեզմանոց, որը հատուկ հետաքրքրություն է առաջացնում քաղաքի հյուրերի մոտ»,-պատմել է Կուլիկովան:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---