Սահակյանն ու Տոնոյանը բանակաշինության հարցեր են քննարկել![]() 19 մայիսի 2018 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Նախագահ Սահակյանը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Իսկ Պաշտպանության բանակի շտաբում Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկայացրել է հակամարտության գոտում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվել ու շարունակում են իրականացվել հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ: Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել են ՀՀ հարավ-արևմտյան սահմանագիծ՝ նախիջևանյան ուղղություն: Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին՝ երկու նախարարները զորամիավորման հրամանատարության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկությունները։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |