ԱՄՆ-ն պատրաստ է դիտարկել ՀՀ-ին $140 մլն դրամաշնորհի հատկացման հարցը

ԱՄՆ-ն պատրաստ է դիտարկել ՀՀ-ին $140 մլն դրամաշնորհի հատկացման հարցը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պատրաստ է դիտարկել Հայաստանին «Հազարամյակի մարտահրավերներ» (MCC) կորպորացիայի ծրագրի շրջանակում $140 մլն դրամաշնորհի հատկացման հարցը: Գումարն ուղղվելու է գիտության, տեխնոլոգիաների, ճարտարապետության, արվեստի և մաթեմատիկայի (STEAM) ոլորտների զարգացմանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն նամակում, որն իր կայքում հրապարակել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Հանձնախմբի նախագահ Ռաֆֆի Համբարյանին հասցեագրված նամակում Պոմպեոն իր ոգեշնչումն է արտահայտել ապրիլ-մայիսին Հայաստանում խաղաղ և անարյուն իշխանափոխության վերաբերյալ, որի արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ ՀՀ վարչապետ դարձավ ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը:

«Հուսով ենք, որ այս տարի ՀՀ կառավարությունն առաջընթացի կհասնի «Հազարամյակի մարտահրավերների» չափանիշներին համապատասխանելու գործում, որպեսզի կորպորացիայի տնօրենների խորհուրդը կարողանա քննարկել ՀՀ հետ պայմանագիր կնքելու հարցը տարեկան ընտրության ժամանակ»,-ասվում է Պոմպեոյի նամակում:

Մայիսի 9-ին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը նամակ էր հղել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին՝ խնդրելով սատարել ՀՀ-ում խաղաղ, աննախադեպ և սահմանադրական իշխանափոխությանը՝ արագացնելով «Հազարամյակի մարտահրավերներ» (MCC) կորպորացիայի ծրագրի շրջանակում Հայաստանին 140 մլն դոլոր հատկացնելու գործընթացը: Կորպորացիան նմանատիպ ծրագիր է իրականացրել է Վրաստանում՝ 75 մլն դոլար տրամադրելով դպրոցների ենթակառուցվածքների զարգացման համար, 30 մլն դոլար՝ STEAM-ին և ևս 15 մլն ամառային դպրոցական ծրագրերին: Ենթադրվում է, որ Հայաստանին գումարը կհատկացվի 5 տարվա ընթացքում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---