Թրամփը՝ Ալիևին. ԼՂ հարցի լուծման համար նոր հնարավորություններ կբացվեն

Թրամփը՝ Ալիևին. ԼՂ հարցի լուծման համար նոր հնարավորություններ կբացվեն

PanARMENIAN.Net - Առաջիկա ամիսներին նոր հնարավորություններ կբացվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական նամակում՝ հասցեագրված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Թրամփը շնորհավորել է Ալիևին Հանրապետության օրվա և Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ:

«ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է համագործակցել Ձեզ հետ՝ հանուն ղարաբաղյան հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման: Առաջիկա ամիսներին հնարավորություններ ենք որոնելու կարգավորման համար՝ դա թույլ կտա էլ ավելի բարելավել ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները»,-ասվում է նամակում, գրում է Haqqin.az-ը:

Նամակում նշվում է, որ ԱՄՆ-ն և Ադրբեջանը սերտորեն համագործակցում են բարդ տարածաշրջանային խնդիրները հանգուցալուծելու համար:

«Մենք հաջողությամբ համագործակցում ենք անվտանգության ոլորտում և ահաբեկչության դեմ պայքարում, երկար տարիներ հաջողությամբ համագործակցում ենք էներգետիկայի ոլորտում, որի արդյունքը Հարավային գազային միջանցքի նախագծի իրականացումն է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման համար»,-ասել է Թրամփը:

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախ այցի ժամանակ մամուլի ասուլիսի ընթացքում ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում էր առաջարկել. նրա խոսքով,Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---