ՀՀ և Վրաստանի նախագահները քննարկել են հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՀՀ և Վրաստանի նախագահները քննարկել են հարաբերությունների զարգացման հեռանկարները

PanARMENIAN.Net - Ավանդական բարեկամության և հայ ու վրաց ժողովուրդների միջև փոխըմբռնման պատմական հենքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսիում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպմանը:

Արմեն Սարգսյանը Թբիլիսիում է Վրաստանի նախագահի հրավերով:

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մարգվելաշվիլիին՝ Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերի և ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա ասել է, որ մի քանի օրից Հայաստանը ևս կնշի Արաջին Հանրապետության 100-ամյակը։ Նախագահի խոսքով, երկու ժողովուրդների համար պատմական այս հոբելյանների հիմքում ընկած է ազատության գաղափարը, որը շարունակում է առաջնորդող մնալ նաև այսօր:

Նախագահ Սարգսյանը հայ-վրացական երկկողմ հարաբերությունները բնութագրել է որպես բարիդրացիական և գործընկերային, որոնք շարունակում են դինամիկ զարգանալ փոխվստահության մթնոլորտում։

Երկու երկրների նախագահները խոսել են նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների և հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Նրանք վստահություն են հայտնել, որ կողմերը համատեղ ջանքերով ի զորու են ոչ միայն պահպանել եղածը, այլև նոր ազդակ հաղորդել փոխշահավետ համագործակցությանը՝ այն բարձրացնելով որակապես նոր մակարդակի:

Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Հայաստանի նախագահը հրավիրել է իր վրաց գործընկերոջն՝ այցելել Հայաստան, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Նրանց համոզմամբ, հայ-վրացական բարձր մակարդակի շփումները լավ նախադրյալներ են ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար: Հատկապես կարևորվել է ակտիվ փոխգործակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ բնագավառներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---