Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին ազգային տոնի կապակցությամբ

Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին ազգային տոնի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Վրաստանի ազգային տոնի` Պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը մաղթել է Վրաստանի վարչապետին քաջառողջություն և հետագա հաջողություններ նրա պատասխանատու գործունեության մեջ, իսկ Վրաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

«Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ներկայիս երկկողմ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակն այսուհետև ևս կծառայեն ի շահ մեր պետությունների»,-ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վրաստանի ազգային տոնի` Պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ աշխատանքային այցով Վրաստանում է գտնվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահի և վարչապետի հետ, ինչպես նաև մասնավոր հանդիպում նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---