Ադրբեջանցի փորձագետ. «Թավշյա» հեղափոխությունը փշրեց Ալիևի՝ կառավարության փոփոխություններով պարծենալու ծրագիրը26 մայիսի 2018 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում «թավշյա» հեղափոխությունը մթագնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերընտրվելուց հետո կառավարության կազմի փոփոխություններով միջազգային հանրությանը տպավորելու ծրագիրը: Այս մասին «Ճգնաժամերի միջազգային խումբ» (International Crisis Group) կազմակերպության կայքում գրել է ադրբեջանցի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Զաուր Շիրիևը: Ըստ նրա, Բաքվի վերնախավը մտահոգ է, որ շփման գծում յուրաքանչյուր ակտիվություն կարող է արժանանալ միջազգային հանրության վատ արձագանքին, ինչը կդիտարկվի որպես «բացասական ազդակ «թավշյա» հեղափոխության ֆոնին»: «Նրանք (Ադրբեջանի իշխանությունները-խմբ.) հույս ունեին, որ ապրիլի 11-ի ընտրություններում Ալիևի հաղթանակից հետո նրա կառավարության փոփոխությունը, որն առ այսօր Ալիևի իրականացրած ամենանշանակալի փոփոխությունն է, միջազգային որոշակի դրական ընկալում կձևավորի», - ասել է ադրբեջանցի փորձագետը՝ հավելելով, որ Բաքուն ցանկանում է մատուցել այս փոփոխությունները որպես ներքին բարեփոխումների առաջին քայլ, սակայն Հայաստանի իրադարձությունները «ստվեր գցեցին՝ թողնելով դրանք գրեթե աննկատ»: Ապրիլի 13-ից Երևանում մեկնարկեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ընդդիմադիր ուժերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության «Իմ Քայլը», «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների հավաքները, քայլերթերն ու բողոքի այլ ակցիաներ: Բողոքի ոչ բռնի զանգվածային ակցիաների 11 օրը՝ ձերբակալություններից, ոստիկանության կողմից ուժի կիրառումից, երկխոսության բազմաթիվ կոչերից և ձախողված բանակցություններից հետո, Նիկոլ Փաշինյանի հայտարարած «թավշյա» հեղափոխության առաջին նպատակն իրագործվեց՝ ՀՀ նորանշական վարչապետ Սերժ Սարգսյանը՝ պաշտոնավարելով ընդամենը յոթ օր, հրաժարական տվեց: Իսկ մայիսի ութին Ազգային ժողովը ընտրեց նրան ՀՀ վարչապետի պաշտոնում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |