Էլթոն Ջոն. Հայաստանում սեր ենք զգացել

Էլթոն Ջոն. Հայաստանում սեր ենք զգացել

PanARMENIAN.Net - Հայտնի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը, որն այցով Հայաստանում է, Instagram-ի իր էջում գրառում է արել «այն սիրո մասին, որ զգացել է Հայաստանում»:

«Ատելությամբ լցված մեկը չի կարող կասեցնել այն ամբողջ սերը, որ զգացել ենք Հայաստանում»,-գրել է լեգենդար երգիչը՝ եռագույն սրտի պատկեր տեղադրելով:

Երգիչը Հայաստան է ժամանել մայիսի 26-ին իր ամուսնու՝ կանադացի կինոռեժիսոր Դևիդ Ֆերնիշի հետ: Ջոնը Հայաստանում է «Երևան, իմ սեր» նախագծի շրջանակում, որն, ի թիվս այլ ծրագրերի, աջակցում է նաև երեխաներին և մեծահասակներին, որոնք լսողության խնդիրներ ունեն: «Երևան, իմ սեր» հիմնադրամի «Հայկ և Էլզա Թիթիզյաններ» վերականգնողական կենտրոնում Հայաստանի և Արցախի երեխաներին 100 լսողական սարք է նվիրաբերվել:

Եռօրյա բարեգործական ակցիայի շրջանակում Starkey Hearing Technologies-ը 2500 լսողական սարք կնվիրի ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին:

Ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնել էր, որ Էլթոն Ջոնը Հայաստան է ժամանել բարեգործական նպատակով, որպես իր ընկերը, և որ առաջիկայում նա կրկին կժամանի Հայաստան՝ այս անգամ ոչ միայն բարեգործական նպատակով, այլ նաև համերգով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---