Ռուս ամուսինները հեղինակային ֆիլմ են նկարահանել Արցախի մասին (վիդեո)

Ռուս ամուսինները հեղինակային ֆիլմ են նկարահանել Արցախի մասին

PanARMENIAN.Net - Ռուսական «Ինտերեսնի միր» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Շիրյաևը, տիկնոջ՝ Լարիսայի հետ համագործակցությամբ, ավարտել է «Լեռնային Ղարաբաղ (Արցախ)» փաստագրական ֆիլմի վրա աշխատանքը: Այդ մասին Շիրյաևը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Նկարահանումներն իրականացվել են 2018-ին՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ:

«Մեր հեղինակային «Լեռնային Ղարաբաղ (Արցախ)» ֆիլմն ավարտված է և հրապարակվել է համացանցում: Մեծ շնորհակալություն բոլոր նրանց, ով օգնել է, աջակցել է, հավատացել է»,-ասվում է գրառման մեջ:

Ֆիլմը համացանցում է հայտնվել մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի պատվին, և արդեն հասցրել է դրական արձագանքներ ստանալ, այդ թվում նաև Արցախի բնակիչներից:

Ռուսական «Ինտերեսնի միր» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Շիրյաևն ավելի վաղ իր տպավորություններն էր ներկայացրել Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ Արցախ կատարած ուղևորությունից:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---