Չեխական ռադիո. Հայաստանը փոքր, բայց հպարտ երկիր է

Չեխական ռադիո. Հայաստանը փոքր, բայց հպարտ երկիր է

PanARMENIAN.Net - Չեխական «Ռադիոժուրնալ» ռադիոկայանն իր կայքում նյութ է հրապարակել Հայաստան ուղևորության մասին՝ անդրադառնալով երկրի պատմությանը, մշակույթին ու կրոնին:

«Հայաստանը փոքր, բայց հպարտ երկիր է Եվրոպայի և Ասիայի միջև: Այստեղ զարմանալի մարդիկ են, զարմանալի բնություն ու հնագույն քրիստոնեական մշակույթ: Իսկ հայկական եկեղեցիները շատ համեստ են՝ որպեսզի ոչ մի բան չխանգարի Աստծո հետ հաղորդակցվելուն»,-ասվում է նյութում, հայտնում է Rusarminfo-ն:

Հեղինակ Սյուզի Բադավին մի դրվագ է պատմում Հայաստանի պատմությունից, թե ինչպես արաբների արշավանքի ժամանակ հայոց արքային խորամանկության շնորհիվ հաջողվել է կասեցնել նվաճողների հարձակումը:

«IX դարում Հայաստանի վրա են հարձակվում արաբները: Հայոց արքա Աշոտ Երկաթը կասեցնում է նրանց հարձակումը Սևանում՝ հարյուրավոր նավերի մեջ մեկական զինվոր նստեցնելով: Արաբները, կարծելով, որ հայերը մեծ զորք են հավաքել, փախուստի են դիմում»,-պատմում է Բադավին:

Չեխական ռադիոն պատմում է նաև Սևանի իշխանի մասին, որն անհետացման եզրին էր հասել լճում ջրի մակարդակի նվազման պատճառով, և միայն բնապահպանական կազմակերպությունների միջամտությունը թույլ տվեց կայունացնել ջրի մակարդակն ու փրկել հյութեղ ու հազվագյուտ համ ունեցող այդ ձկնատեսակն անհետացումից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---