Սուպերմարկետները՝ վարչապետին. ԱԱՀ-ի գանձումն անթույլատրելի է 1 հունիսի 2018 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Ցանցային առևտրի 11 խոշոր կազմակերպություն դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գյուղմթերքի շրջանառությունը ԱՁ-ների միջոցով իրականացնելու՝ նախկինում ՊԵԿ-ի հետ ձեռքբերված պայմանավորվածության չեղարկման հարցը«հնարավորինս սեղմ ժամկետներում» քննարկելու խնդրանքով: Խոշոր տնտեսվարողները նշում են՝ գյուղմթերքի գների կայունությունը «հայտնվել է մեծ ռիսկի տակ», քանի որ ՊԵԿ-ի թույլտվությամբ շրջանառությունն իրականացվել է ԱՁ-ների միջոցով, ինչի արդյունքում սահմանվել է 5% շրջանառության հարկ, 20% ԱԱՀ-ի փոխարեն: «Սա անթույլատրելի է, քանի որ ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը կրելու է սպառողը, ինչն էլ իր հերթին կբերի գյուղմթերքի թանկացման, այլ երկրներից ներմուծվող գյուղմթերքի էական աճի՝ ի վնաս տեղական շուկայի: Վտանգված է նաև առևտրային ցանցերի անցնցում գործունեությունը, ինչպես նաև աշխատատեղեր ապահովման խնդիր է առաջանում», - նշում են տնտեսվարողները: Ավելի վաղ, ԱԱԾ-ն բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողներից մեկի՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա, որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ: Այս ձևով ընկերությունը խուսափել է ԱԱՀ և շահութահարկ վճարելուց որոշ ապրանքատեսակների՝ այդ թվում մսի և բանջարեղենի համար: Նույն սխեմայով է աշխատել նաև ցանցային առևտրով զբաղվող 11 խոշոր կազմակերպություն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |