Օդեսայի շրջանում կօծեն XV դարի հայկական եկեղեցու զանգերը

Օդեսայի շրջանում կօծեն XV դարի հայկական եկեղեցու զանգերը

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Ուկրաինայի Օդեսայի շրջանի Բելգորոդ Դնեստրովսկում տեղի կունենա միջնադարի հայկական Սուրբ Աստվածամոր եկեղեցու զանգերի օծման արարողությունը:

Ինչպես հայտնել են Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերի կոմիտեից, միջոցառմանը կմասնակցի քաղաքապետ Ալլա Գինակը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, հոգևորականների ներկայացուցիչներ և քաղաքի հյուրեր: Օծման կարգը կկատարի ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, գրում է AnalitikaUA.net-ը:

Սուրբ Աստվածամոր XV դարի հայկական եկեղեցին Արևելյան Եվրոպայի հնագույն հայկական եկեղեցիներից է:

Եկեղեցին հայ համայնքին է փոխանցվել 2012-ի դեկտեմբերին, որից հետո անմիջապես սկսվեցին վերականգնման աշխատանքները Ֆելիքս Պետրոսյանի մեկենասությամբ:

.

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---