ՀՀ նախագահ. ՌԴ-ում հսկայական հայ համայնք կա, բայց որակյալ ներկայացվածություն չկա

ՀՀ նախագահ. ՌԴ-ում հսկայական հայ համայնք կա, բայց որակյալ ներկայացվածություն չկա

PanARMENIAN.Net - Ռուսաստանը Հայաստանի ամենամերձավոր բարեկամն է: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Ռոսիա 24»-ին («Մնենիե» հաղորդաշարին) տված հարցազրույցում՝ հավելելով, որ դա կասի հայերի մեծ մասը մոլորակի տարբեր մասերում:

Նա նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները հարկավոր է խորացնել, կան որոշ թերություններ: Մասնավորապես Արմեն Սարգսյանին չի գոհացնում այն, թե ինչպես է հայ համայնքը ներկայացված Ռուսաստանում: «Ինձ չի գոհացնում հայ համայնքի մշակութային և կրթական ներկայությունը: Համայնքը շատ մեծ է, հսկայական, սակայն որակյալ ներկայացվածություն չկա»,-ասել է ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը հավելել է, որ կցանկանար նաև, որ Ռուսաստանի ներկայացվածությունը Հայաստանում ավելի խորը լիներ:

Սարգսյանն ասել է նաև, որ Հայաստանը կարող է ՌԴ և ԵՏՄ իրական գործընկերը դառնալ որոշ ոլորտներում, օրինակ, ՏՏ ոլորտում: «Մեզ մոտ շատ բուռն են զարգանում ՏՏ տեխնոլոգիաները: Հայաստանը մեծ ներուժ ունի և իրոք կարող է նոր տեխնոլոգիաների բազային երկիր դառնալ տարածաշրջանի համար»,-ասել է նա:

Խոսելով այն մասին, թե ում հետ Ռուսատանում նա կցանկանար կապեր հաստատել, Սարգսյանն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի:

Նախագահը նշել է, որ լավ է ճանաչում Ռուսաստանը՝ Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ՝ հավելելով, որ թեև երկար տարիներ ՀՀ դեսպանն է եղել արևմտյան երկրներում, իրեն նաև շատ հարմարավետ է զգում Մոսկվայում, Աստանայում և այլուր: Սարգսյանը նշել է նաև, որ Ռուսաստանի շատ շրջաններում է եղել, բայց կցանկանար լինել նաև Ալթայում, ինչպես նաև ճամփորդել որդիների հետ սիբիրյան գետերով:

ՀՀ նախագահը պատմել է նաև այն մասին, որ տարիներ առաջ աստղաֆիզիկոս է եղել և երազել է տիեզերագնաց դառնալ: Նա ասել է, որ կար այդպիսի երազանք՝ տեսնել աստղերը հակառակ կողմից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---