Իրանի քաղաքացին հատել է Արցախի սահմանը

Իրանի քաղաքացին հատել է Արցախի սահմանը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազությունից հունիսի 1-ին ոստիկանության Հադրութի շրջանային բաժին ստացվել են նյութեր այն մասին, որ Արցախի սահմանն Իրանի քաղաքացի է հատել:

2018թ. մայիսի 18-ին ժամը 19:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության Համադան քաղաքի բնակիչ՝ 1988 թ. ծնված Հասան Ղոլանի Սայաթ Ալին, Իրանի տարածքից առանց սահմանված փաստաթղթերի, Արաքս գետով անցնող կամրջով հատել է Արցախի Հանրապետության պետական սահմանը, հայտնել է Արցախի Հանրապետության ոստիկանության լրատվական բաժինը:

Նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում Հասան Ղոլանի Սայաթ Ալին սահմանապահների կողմից հայտնաբերվել է Հադրութի շրջանի «Խուդաֆերին» կոչվող տեղամասում և բերման է ենթարկվել ԱՀ ԱԱԾ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---