Բելգիայում հայերի «թենիսային» հանցավոր խումբը նենգափոխում էր խաղերի արդյունքները

Բելգիայում հայերի «թենիսային» հանցավոր խումբը նենգափոխում էր խաղերի արդյունքները

PanARMENIAN.Net - Բելգիայում բացահայտվել է հայերի «թենիսային» հանցավոր խումբը, որը զբաղվում էր խաղերի արդյունքների նենգափոխմամբ: Դրույքներն արվում էին երկրորդական մրցաշարերում, որտեղ, որպես կանոն, տեսգրություն չի իրականացվում, իսկ մասնակիցներն ավելի հակված են կաշառվելուն:

Բելգիայի ոստիկանությունը 21 խուզարկություն է իրականացրել, 13 մարդ ձերբակալվել է հարցաքննությունների համար, քննարկվում է նրանց կալանավորման հարցը:

Ըստ քննության, խմբավորումը 2014-ից ի վեր զբաղվել է ակտիվ կոռուպցիոն գործունեությամբ պրոֆեսիոնալ թենիսիստների շրջանում՝ գումարներ վաստակելով պայմանավորված խաղերին բուքմեյքերական դրույքներ դնելով: Հետաքննությունը սկսվել է, երբ 2015-ին շահույթով խաղերի հանձնաժողովը մի քանի հաղորդագրություն է ստացել բուքմեյքերական գրասենյակներից այն մասին, որ Բելգիայում բնակվող հայերը մասնակից են թենիսային խաղերի արդյունքների նենգափոխմանը, գրում է Deutsche Welle-ն:

Ինչպես հայտնում է La Libre Belgique-ը, խմբավորման բոլոր անդամները ոչ մի տեղ չեն աշխատում և չունեն հայտարարագրված եկամուտներ:

Գործողությունը խմբավորման դեմ ստացել էր Եվրոպոլի հավանությունը: Միաժամանակ քննչական գործողություններ են անցկացվել նաև Բուլղարիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Սլովակիայում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---