«Տաշիր». Սամվել Կարապետյանը ՀՀ-ում քաղաքական մտադրություններ չունի

«Տաշիր». Սամվել Կարապետյանը ՀՀ-ում քաղաքական մտադրություններ չունի

PanARMENIAN.Net - «Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել՝ հերքելով Սամվել Կարապետյանի կողմից Հայաստանում նոր կուսակցություն ստեղծելու մասին լուրերը:

«Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրությունների նախաշեմին կուսակցություն է ստեղծում, իրականությանը չեն համապատասխանում և չունեն հիմնավորում», - ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Կարապետյանը «չունի Հայաստանում քաղաքական մտադրություններ, նա շարունակում է երկրում բիզնես գործունեություն ծավալել, նաև իրականացնում է մի շարք բարեգործական ծրագրեր»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---