ԵԱԶԲ-ն վերանայել է ՀՀ ՀՆԱ վերաբերյալ կանխատեսումը՝ բարձրացնելով մինչև 5,6% 9 հունիսի 2018 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) վերանայել է ՀՀ ՀՆԱ վերաբերյալ կանխատեսումը՝ բարձրացնելով մինչև 5,6% 2018-ի համար:Այս մասին ասված է կազմակերպության հրապարակած հունիսյան մակրոտնտեսական զեկույցում: Ավելի վաղ ԵԱԶԲ-ն Հայաստանի համար 2018-ին կանխատեսել էր ՀՆԱ-ի 3% աճ: Ըստ զեկույցի, ԵԱԶԲ-ում ակնկալում են, որ տնտեսությունում մեկնարկած կառուցվածքային բարեփոխումները կշարունակվեն, ինչը հնարավորություն կտա արագացնել աճի պոտենցիալ տեմպերը՝ առաջին հերթին, արտահանմանն ուղղված ճյուղերի հաշվին: Արդյունքում, 2018-ին ՀՆԱ-ի աճը կկազմի մոտ 5,6% և մինչև 2020-ը կկայունանա 5% մակարդակում: Ըստ զեկույցի, տնտեսական ակտիվությունը Հայաստանում կպահպանվի բարձր մակարդակում: 2018-ի առաջին եռամսյակի տվյալներով, ՀՆԱ աճը 2017-ի նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 9,6%: Համաշխարհային բանկը հրապարակել է Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիս ամսվա զեկույցը, որի համաձայն 2018-ին Հայաստանում կանխատեսվում է տնտեսության 4.1% աճ: 2019 և 2020-ին ՀԲ-ն Հայաստանի համար կանխատեսում է 4% աճ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները |