Պեսկով. Փաշինյան-Ալիև հանդիպման մասին խոսելը դեռ վաղ է

Պեսկով. Փաշինյան-Ալիև հանդիպման մասին խոսելը դեռ վաղ է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Մոսկվայում նրանց առաջին ծանոթությունն էր, հետագա շփումների մասին խոսելը վաղաժամ է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Վաղաժամ է այդ մասին խոսելը, դա նրանց առաջին հանդիպումն էր: Ուստի դեռևս վաղաժամ է խոսել ինչ-որ շարունակության մասին»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով եռակողմ կամ երկկողմ ձևչափով ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան հեռարձակման ժամանակ հայտնել էր, որ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացրել է իրեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին Մոսկվայում փոքր ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների համար, որոնք ժամանել էին մասնակցելու ֆուտբոլի ԱԱ-2018-ի բացմանը: «Այդ շրջանակում նա ինձ ծանոթացրեց Իլհամ Ալիևի հետ: Տեղի ունեցավ, այսպես ասած, ծանոթության արարողություն: Որևէ զրույց չի եղել, որևէ թեմա չի քննարկվել»,-ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---