Ադրբեջանի փոխարտգործնախարարը Երևան կժամանի![]() 26 հունիսի 2018 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևը հունիսի 27-ին Երևանում կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպմանը: «Երկիր Մեդիայի» փոխանցմամբ, այս մասին հասյտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Հանդիպմանը մասնակցելու է նաև Թուրքիայի ԱԳՆ բազմակողմ տնտեսական հարաբերությունների պատասխանատու Օմար Քյուչուքը: 2017-ին Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀԿ՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության, նախագահությունը: Կազմակերպության անդամ են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |