ՀՀ և Արցախի ԱԳՆ-ները կարևորել են բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնումը

ՀՀ և Արցախի ԱԳՆ-ները կարևորել են բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնումը

PanARMENIAN.Net - Արցախի արտաքին գործերի նախարարությունում հունիսի 28-ին կայացել են հերթական խորհրդակցությունները՝ Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։Ըստ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության, խորհրդակցություններին արցախյան կողմից մասնակցել են արտաքին գործերի նախարարի տեղակալներ Ֆելիքս Խաչատրյանը և Արմինե Ալեքսանյանը, ինչպես նաև ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, իսկ Հայաստանից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներն ու վերջին զարգացումները։ Այս համատեքստում նշվել է բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնման կարևորությունը՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տեղեկատվության բնագավառում գերատեսչությունների գործունեությանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել Արցախի միջազգային կապերի ընդլայնմանն ուղղված հետագա քայլերի վերաբերյալ, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Խորհրդակցությունների շրջանակներում Շավարշ Քոչարյանին ընդունել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Ալիևի հերթական ռազմատենչ հայտարարություններին, ասել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի մոտ առավել պատասխանատու ու գիտակից կողմի անհրաժեշտություն կա: ԱԳ նախարարը նշել է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---