Զախարովա. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անհրաժեշտ է

Զախարովա. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անհրաժեշտ է

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կողջունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, և մաղթում է, որ այն լինի արդյունավետ և անցնի լավ մթնոլորտում, եթե հարցը համաձայնեցվի և հանդիպումը կայանա: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հնարավոր հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը:

Նա նշել է նաև, որ երկրների միջև հանդիպման մասին պետք է հայտարարեն երկու երկրների ներկայացուցիչները:

«Տվյալ պահին, մեր կարծիքով, նման հանդիպումը հատկապես անհրաժեշտ է այն խնդիրների լուծման համար, որոնք կան օրակարգում, այդ թվում երկու երկրների օրակարգում», - ասել է Զախարովան։

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Ալիևի հերթական ռազմատենչ հայտարարություններին, ասել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի մոտ առավել պատասխանատու ու գիտակից կողմի անհրաժեշտություն կա: ԱԳ նախարարը նշել է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---