Պուտին. ՌԴ-ն և ՀՀ-ն ամուր կապված են բարեկամությամբ և ռազմավարական գործընկերությամբ

Պուտին. ՌԴ-ն և ՀՀ-ն ամուր կապված են բարեկամությամբ և ռազմավարական գործընկերությամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Հայաստանը շաղկապված են բարեկամության և ռազմավարական գործընկերության ամուր կապերով: Այդ մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին և հյուրերին հղած ուղերձում:

«Մեր պետությունների միջև բովանդակային քաղաքական երկխոսություն կա տարբեր մակարդակներում, ակտիվ զարգանում է առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար գործակցությունը»,-ասվում է Պուտինի ուղերձում:

Ըստ նրա, հայ-ռուսական կապերի ամրապնդման գործում կարևոր դերակատարություն ունի միջտարածաշրջանային համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են բազում համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, սոցիալական, մշակութային, սպորտային և այլ ոլորտներում:

«Վստահ եմ, որ համաժողովի ընթացքում ձեզ կհաջողվի նոր հետաքրքիր գաղափարներ ու առաջարկություններ մշակել, որոնք կնպաստեն ՌԴ և ՀՀ գործընկերային կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաև փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջմղմանը եվրասիական տարածքում»,-ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային համաժողովը սկսել է աշխատանքը հունիսի 29-ին Երևանում: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---