Լեհաստանի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լեհաստանի Սենատը  վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին Լեհաստանի Սենատը միաձայն քվեարկությամբ վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:

Հունիսի 7-ին համաձայնագիրը վավերացրել էր Լեհաստանի Սեյմը, իսկ հունիսի 27-ին՝ նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը:

Հայաստանի-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

Համաձայնագիրը վավերացրել է Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Բուլղարիան կողմից: Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը:Հունիսի 27-ին համաձայնագիրը վավերացրել էր նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---