Հայաստանում Սերժ Թանկյանին գորգ են նվիրել30 հունիսի 2018 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Անվանի ռոք երաժիշտ, հայտնի SOAD խմբի մեներգիչ, ինչպես նաև երգերի հեղինակ Սերժ Թանկյանին Հայաստանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարեդարձի կապակցությամբ ստեղծված գորգ են նվիրել: Այդ մասին երգիչը հայտնել է Instagram-ում: Թանկյանը վերահրապարակել է Megerian Carpet ընկերության տեղադրած լուսանկարը: «Մեգերյան ընտանիքը պատիվ է ունեցել նվիրել Սերժ Թանկյանին «Լոռի» գորգը, որը հատուկ պատրաստվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարեդարձի կապակցությամբ»,-ասվում է լուսանկարի նկարագրության մեջ, որտեղ Թանկյանը պատկերված է գորգի հետ՝ MegerianCarpet-ի ներկայացուցիչներով շրջապատված: Ավելի վաղ Թանկյանն ակնարկել էր, որ ԱՄՆ-ում «հայկական ոճով հեղափոխության» անհրաժեշտություն է հասունանում: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |