ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը՝ ՌԴ Պետդումայի պատգամավորին. Յուրաքանչյուր խոսքը կրակոց է

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը՝ ՌԴ Պետդումայի պատգամավորին. Յուրաքանչյուր խոսքը կրակոց է

PanARMENIAN.Net - Մեր փխրուն աշխարհում յուրաքանչյուր խոսքը կրակոց է, որը կարող է կրկնապատկել իրավիճակի սրման ռիսկերը՝ սպառնալով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանֆեսյբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ, որը հակադարձում է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Դմիտրի Սավելևի Ադրբեջանում արված հայտարարություններին ԼՂ հարցի վերաբերյալ:

Դմիտրի Սավելևн Ադրբեջանում մասնավորապես հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղն ու հարակից 7 շրջանները պետք է փոխանցվեն Ադրբեջանին առանց որևէ լրացուցիչ պայմանի: Հայտարարությունն արվել է ադրբեջանական Ջոջուխ Մարջանլի գյուղում «Ադրբեջանը ՌԴ միակ դաշնակիցն է Կովկասում» խորագրով խորհրդաժողովում:

Դեսպանատունը շեշտում է, որ ՌԴ պատգամավորի խոսքերն անհնար է անուշադրության մատնել կամ հերթական պոպուլիստական ելույթ համարել, հատկապես ստեղծված իրավիճակում, երբ փխրուն խաղաղությունը տարածաշրջանուրմ այդքան կարևոր է:

ՌԴ պատգամավորի խոսքերը չեն կարող զուսպ ընդունվել, քանի որ ադրբեջանական կողմը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունն ու սադրանքները շփման գծում, որի արդյունքում շարունակում են զոհվել առաջնագծում կանգնած մեր երիտասարդ զինծառայողները: Այդ արտահայտություններն ի չիք են դարձնում մասնավորապես ռուսական կողմի բազմամյա և բազմակող ջանքերը, ի դեմս նրա բարձրագուն ղեկավարության, ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Կարծում ենք, որ մեզ հետ համակարծիք կլինեն նաև ռուս խորհրդարանականներից շատերը, մասնավորապես, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչները, որոնք ինչպես ՌԴ-ում, այնպես էլ Հայաստանում, իրենց հայտարարություններում միշտ առաջնորդվել են տարածաշրջանում խաղաղության հաստատման ու պահպանման կարևորությամբ»,-ասվում է ՀՀ դեսպանության հայտարարության մեջ: :

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---