Վարչապետը Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Վարչապետը Բրյուսելում կհանդիպի  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-13-ը Բելգիայի Թագավորությունում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, կհանդիպի կառույցի գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշվում է, որ Փաշինյանը կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։

Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա նաև ԵՄ կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ: Նախատեսված է վարչապետի ելույթը Կարնեգիի հիմնադրամում՝ փորձագիտական լայն շրջանակների համար:

Փաշինյանը հանդիպելու է նաև բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի որոշմամբ, հայաստանյան պատվիրակության մեջ են ընդգրկված նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---