ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հերքում է Բաքվին զենք վաճառելու լուրը11 հուլիսի 2018 - 10:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հերքում է ադրբեջանական մամուլում տարածված այն լուրերը, թե Փարիզը հանել է Բաքվին զենք վաճառելու վերաբերյալ սահմանափակումները, հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը: «Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները, կեղծ է»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ, ադրբեջանական ԶԼՄ-ները շրջանառում էին, որ Ֆրանսիայի ռազմարդյունաբերության ընկերությունները մարքեթինգային աշխատանքներ են սկսել Ադրբեջանի հետ գործակցություն հաստատելու նպատակով, և որ պաշտոնական Փարիզը հանել է ֆրանսիական ընկերություններից երկրին ռազմական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը: Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը Միկոյան-Գալշոյան խաչմերուկում երթևեկությունը կփոփոխվի Փոփոխությունը կկատարվի փորձնական տարբերակով Ֆրանսիայի դեսպանն Ակադեմքաղաքի տարածքում էր․ Առաջնային է համարել հանրակացարանները, տրանսպորտը Այցելուների թվում էր նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին |