Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին

Միացյալ Թագավորության Համայնքների պալատը  հավանություն է տվել ՀՀ-ԵՄ   համաձայնագրին

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հավանություն է տվել Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին: Այս մասին գրառում է հրապարակվել Լոնդոնում ՀՀ դեսպանության թվիթերյան միկրոբլոգում:

Նշվում է, որ համաձայնագիրը փոխանցվել է Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման համար:

Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Համաձայնագիրը վավերացրել են Լատվիան, Լիտվան,Էստոնիան, Լեհաստանը և Լյուքսեմբուրգը:

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---