Չավուշօղլուն Բրյուսելում շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու առթիվ

Չավուշօղլուն Բրյուսելում շնորհավորել է  Փաշինյանին  ՀՀ վարչապետ ընտրվելու առթիվ

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Բրյուսելում հուլիսի 11-ին մեկնարկա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու առթիվ: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս մասին Փաշինյանը հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցում:

Նա ասել է, որ կարճ զրույց է ունեցել Չավուշօղլուի հետ:

«Երբ մենք նստած էինք պատվիրակությունների սրահում, Թուրքիայի ԱԳ նախարարը սրընթաց անցավ, հետո վերադաձավ և մոտեցավ՝ սկզբից արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, ում հետ ծանոթացել են Եվրախորհրդում համատեղ աշխատանքի ժամանակ: Հետո նաև ծանոթացավ ինձ հետ և ասաց, որ իրենք հետևում էին հայաստանյան գործընթացներին»,- պատմել է նա:

Ըստ Փաշինյանի, «որևէ այլ շփում չի եղել ԹուրքիայիԱԳ նախարարի հետ»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 11-13-ը մասնակցում է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---