ՌԴ ԶՈւ ԳՇ աշխատանքային խումբը ՀՀ կայցելի

ՌԴ ԶՈւ ԳՇ աշխատանքային խումբը ՀՀ կայցելի

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ից 19-ը Հայաստանի Հանրապետություն կայցելի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության աշխատանքային խումբը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այցի ընթացքում կքննարկվեն ռազմական տեղագրության, նավիգացիայի, գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչության ներկայացուցիչները հուլիսի 17-19-ը Մինսկում կմասնակցեն զինված ուժերի թիկունքային ապահովման հարցերով աշխատանքային հանդիպմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---