Փաշինյան. Այն, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին, մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար![]() 19 հուլիսի 2018 - 11:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բոլոր քաղաքացիները դժգոհ են այն հանգամանքից, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Եվրառադիոյին» տված հարցազրույցում: «Բելառուսի հետ լավ հարաբերություններ ունենք, բայց, կարծում եմ, մենք նաև մեծ ներուժ ունենք և պետք է իրացնենք այն: Անշուշտ, մտահոգություններ կան կապված այն հանգամանքի հետ, որ Բելառուս զենք ու զինտեխնիկա է վաճառում Ադրբեջանին: Դա մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար: Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ: Գիտեք նաև, որ այդ խնդիրն էլ ավելի է սրվում, քանի որ ՀՀ-ն և Բելառուսը ՀԱՊԿ անդամ են, ռազմաքաղաքական գործընկերներ»,-ասել է նա, գրում է Belsat-ը: Ապրիլին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը գնելու է բելառուսական արտադրության գերճշգրիտ համազարկային «Պոլոնեզ» համակարգերը: Հունիսի 11-ին Ադրբեջանում, հրթիռային զորքերի նորաբաց զորամասում, ուր այցելել է նախագահ Իլհամ Ալիևը, ցուցադրվել են «Պոլոնեզ» համակարգերը: Երչևանն իր դժգոհությունը հայտնեց գործարքի առնչությամբ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպմանը հայկական կողմի մտագոհությունն է հայտնել Բելառուսի կողմից Ադրբեջանին վաճառվող սպառազինության առնչությամբ: Բելառուսը գնել և հետո Մինսկի ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարանում վերափոխել է А-200 տիպի չինական հրթիռները 200 (China Academy of Launch Vehicle Technology արտադրության) ՝տեղադրելով Մ3ԿՏ-7970 շասիի վրա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |